operativ.am-ը գրում է

Բաղդադի կանանց գաղութում Ռուսաստանից 25 կին և 79 երեխա կա: Այս մասին «Instagram»-ում գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը՝ նշելով, որ ռուսներն այնտեղ են ուղարկվել Մոսուլի ճամբարից: 

 

Քադիրովի խոսքով՝ Իրաքում և Սիրիայում ռուսներին որոնելու աշխատանքով զբաղվում է աշխատանքային խումբը՝ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում իր ներկայացուցիչ Զիադ Սաբսաբիի գլխավորությամբ:

«Այսօր նա հայտնել է, որ պարզվել է կանանց և երեխաների գտնվելու վայրը: Արդեն հայտնի են նրանց անունները»,- գրել է Քադիրովը: Նրանցից միայն մեկն է ընտանիք: Մնացածները տարբեր շրջաններից են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել