tert.am-ը գրում է

Անկախ նրանից, թե ինչ կասեն Հյուսիսից, Հարավից, Արևելքից ու Արևմուտքից, ՀՀ-ն շարունակելու է զարգացնել արտաքին քաղաքականություն, որը նախ և առաջ բխում է իր պետական ու ազգային շահերից: Այս մասին այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ռուսաստանյան տարբեր փորձագիտական շրջանակներում ՀՀ–ԵՄ համաձայնագրի շուրջ քննադատություններին:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Հայաստանը համեմատել են մի աղջկա հետ, ում սիրած տղան Ռուսաստանն էր, բայց նա ընտրեց ուրիշին, Շարմազանովը պատասխանեց. «Սրանք անհեթեթ, տգետ գնահատականներ են, որոնք չեն բխում մեր ժողովուրդների դաշնակցային հարաբերություններից»։


Շարմազանովը կոչ արեց չմեջբերել անհայտ ծագում ունեցող քաղաքական գործիչների մտքերը և հետևել Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումներին, մասնավորապես, ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին, ով հստակ գնահատական է տվել, որ դա ՀՀ  ինքնիշխան որոշումն էր, ինչպես նաև ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի նմանատիպ հայտարարությանը:

ամբողջական նյութը կարդացեք այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել