Վերջին շրջանում թշնամու բանակի զինծառայողներն ակտիվ զորավարժություններ են իրականացնում Նախիջևանում: Հատկապես շեշտը դրվում է այն ստորաբաժանումների վրա, որոնք միջինից ցածր մակարդակի պատրաստվածություն ունեն:

Թշնամու բանակի ամենավատ պատրաստվածություն ունեցող ստորաբաժանումները հրետանին և դիպուկահարներն են, որոնք էլ ակտիվ զորավարժություններ են իրականացրել վերջին շրջանում:

2017 թվականին պլանավորված զորավարժությունների շրջանակներում այժմ իրականացվում է դիպուկահարների զորավարժություն: Պատահական չէ, որ դիպուկահարների համար նախատեսված զորավարժության առաջին խնդիրը եղել է քողարկումը և հետո նոր՝ թիրախների խոցումը:

Թշնամու բանակի ղեկավարությունն այս կերպ նաև փորձում է իր մասին հիշեցնել Նախիջևանի կողմից, քանի որ շատ լավ գիտակցում է, որ այդ ուղղությամբ տեղակայված իր դիրքերն աննպաստ են որևէ գործողություն կատարելու համար: Գոնե այդ դիրքերից թշնամին չի կարող ոչ մի տեսակ անկարգություններ կատարել, քանի որ պատիժը կլինի մի քանի անգամ ավելի ցավոտ, քան սահմանի երկայնքով մյուս բոլոր դիրքերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել