armeniasputnik.am-ը գրում է

ՀՀ Ազգային Ժողովի Սևծովյան տնտեսական համագործակցության պատվիրակությունը հայտարարություն է տարածել հոբելյանական քսանհինգերորդ տարում Կիևում անցկացված ՍԾՏՀ ԽՎ-ի լիագումար նիստի ժամանակ տեղի ունեցած աննախադեպ երևույթի մասին:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Վեհաժողովի հիսուներորդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակությունների անդամները մոտ մեկ ժամ սպասում էին դահլիճում, պարզվեց, որ բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի և Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել ու ինչ-որ հարց էին քննարկում: Այդ քննարկմանը չէր հրավիրվել միայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարը: Սա մենք որակում ենք իբրև վիրավորանք ոչ միայն հայկական պատվիրակության, այլև բոլոր պատվիրակությունների եւ ընդհանուր կառույցի հանդեպ:

ՍԾՏՀ ԽՎ-ի քսանհինգամյա պատմության ընթացքում նման դեպք երբեք չի եղել, ու մենք այդ գործելաոճը գնահատում ենք իբրև կառույցի ավանդույթների եւ էության ոտնահարում: Նման աշխատաոճն անընդունելի եւ դատապարտելի է ցանկացած խորհրդարանական վեհաժողովի համար: Իբրև բողոքի նշան՝ հայկական պատվիրակությունը լքել է Վեհաժողովի դահլիճը:

ամբողջական նյութը կարդացեք այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել