Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) նոյեմբերի 27-ին հարձակում էր գործել Թուրքիայի երկու ցամաքային սահմանային անցակետերում Իրաքի հետ հատվածում, որի հետևանքով սահմանային անցակետերը ժամանակավորապես անցել էին PKK-ի զինյալների ձեռքում և, ըստ հավանականության, կարողացել էին Թուրքիա անցկացնել մեծ քանակությամբ զենք և զինամթերք: Ի պատասխան այդ հարձակումների՝ նոյերմբերի 28-ին թուրքական բանակն օդային ռազմական գործողություններ է իրականացրել Հյուսիսային Իրաքի (Քրդստան) տարածքում, մասնավորապես՝ Զապ և Մեթինա շրջաններում: Այնուհետև օդային հարվածներ է հասցրել Քանդիլի լեռներին, ենթադրաբար՝ PKK-ի թաքստոցներին: Ավիահարվածներ է հասվել նաև Ասոսին, որտեղ, ըստ Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ի, ոչնչացվել է 41 թիրախ: Թուրքական F-16 կործանիչներն այսօր նույնպես ավիահարվածներ են հասցրել Քանդիլի լեռներին: 
Թուրքիան իր ավիահարվածների մասին չի ծանուցել Իրաքին և Իրանին: Դեռևս այս երկու պետությունները չեն արձագանքել Թուրքիայի չիրազեկված ավիահարվածներին:
Թուրքիան չտեղեկացնելը պայմանավորում է Իրաքի և Իրանի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ, ըստ որի՝ վտանգի դեպքում կարող են ռազմական գործողություններ իրականացնել ահաբեկիչների դեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել