168․am-ը գրում է 

Apple ընկերությունն աշխատում է իր համակարգիչերի գործառական համակարգի անսարքության վերացման վրա: MacOS High Sierra գործառական համակարգում թերությունը թույլ է տալիս համակարգիչ մուտք գործելու հնարավորություն ստանալ առանց նշանաբառի, տեղեկացնում է BBC-ին:

«Մենք աշխատում ենք ծրագրային ապահովման վրա, որպեսզի լուծենք այդ հարցը»,- հայտնել է ընկերությունը: Անսարքությունը հայտնաբերել է թուրք մասնագետ Լեմի Էրգինը: Նա պարզել է, որ, եթե օգտատիրոջ անվան դաշտում մտցվի root բառը, իսկ նշանաբառը թողնվի դատարկ, ապա, «ներանցում» ստեղնը սեղմելիս մի քանի անգամ կարելի է համակարգիչ մուտք գործելու անսահմանափակ հնարավորություն ստանալ:

Apple ընկերությունը չի ճշտել, թե ինքն անսարքության մասին իմացել է արդյոք նախքան դրա մասին լայնորեն հայտնի դառնալը: Հաշվի առնելով թերության հետեւանքով ստեղծված հնարավորությունները՝ փորձագետներն ապշել են այդ՝ իրենց խոսքով «կոպտագույն եւ ամոթալի» անսարքության պարզությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել