Աստղերի մասին մեր օրերում տեղեկությունները շատ են։ Նրանք հրապարակում են նույնիսկ իրենց սիրային կյանքը։ Բայց կան հարցեր անձնական կյանքից, որ բոլորը չգիտեն։ Ներկայացնեւմ ենք հայտնիներից մի քանիսին, ովքեր հաղթահարել են առողջական դժվար խնդիրներ և կարողացել ոտքի կանգնել։

Անջելինա Ջոլի

Շատերն են նրան տեսել ուժասպառ և վտիտ տեսքով, բայց պատճառը բոլորին չէ հայտնի։ Ջոլին կորցրել է հարազատներից շատերին՝ մորը, տատիկին, մորաքրոջը։ Եվ նրանք բոլորը մահացել են կրծքի քաղցկեղից։ նույն բախտին արժանանալու վախից նա դիմել է բժշկական միջամտության և հիմա գտնվում է արհեստական դաշտանադադարի մեջ։ Ջոլին այլևս երբեք երեխա ունենալ չի կարող։

Սելենա Գոմես

Վերջերս նրան մեղադրում էին, որ կորել է երկրպագուների աչքից։ Բայց պարզվեց՝ աղջիկը վիրահատվում էր։ Նրան երիկամի փոխպատվաստում էին անում։ Քիչ ավելի ուշ հիվանդանոցից արդեն հրապարակվում էին լուսանկարները։

Քիմ Քարդաշյան

2015 թվականին Քիմը հղիացավ, և բարդություններ կրեց։ Ծննդաբերությունն ուղեկցվեց ոչ միայն սարսափելի ցավերով, այլև ծանր արնահոսությամբ։ Նրա կյանքը հազիվ փրկեցին, և այդ բանից հետո Քիմը նախընտրությունը տալիս է միայն սուրոգատ մայրությանը։

Քանյե Ուեսթ

2002 թվականին նա վթարի ենթարկվեց և մի քանի շաբաթ մնաց հիվանդանոցում։ ԱՄՆ-ում նրա իրավիճակն առանց բժշկական ապահովագրության կարող էր մահվան դատավճիռ լինել։ Այդ ժամանակից երգիչը շատ բան է սովորել և փորձում է զգույշ լինել։

Օրլանդո Բլում

21 տարեկանում նա ընկել է բարձրութունից։ Վիրահատություններից հետո բժիշկներն ասացին, որ նա այլևս չի քայլի, բայց տաժանակիր մարզումներից հետո Բլումն ապաքինվեց։ Նրա մեջքին դեռ կա հսկայական սպի, և ցավերը շատ հաճախ հանգիստ չեն թողնում։

Քլոե Քարդաշյան

Երբ երկրպագուներն սկսում են քննարկել լուսանկարներում տարօրինակ տեսք ունեցող նրա ծունկը, Քլոեն պատմեւմ է, որ 16 տարեկանում վթարի է ենթարկվել։ Ունեցել է հիշողության կորուստ, հազիվ փրկվել է մահից, իսկ չարաբաստիկ ծունկը բազմաթիվ վիրահատություններ է տարել։ Այնպես որ, այո՛, նրա ծունկը տարօրինակ տեսք ունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել