Մարդիկ չափազանց հետաքրքրասեր են, և դիմակայել կասկածելի, տարօրինակ ու հետաքրքրաշարժ գրավչություններին մեզ մոտ դժվար է ստացվում։ Այս կինը՝ Շարլոտա Հարիսոնը, Ebay-ից անհայտ ձու էր պատվիրել։ Նա խստորեն հետևում էր վաճառողի հրահանգներին և պահում էր ձուն հատուկ ջերմաստիճանով սարքի մեջ որոշ ժամանակ։

Նա մինչև վերջին պահը չգիտեր, թե ինչ թռչուն է դուրս գալու։ 37 օր անց ձվից դուրս է գալիս ջայլամի ձագուկ։

Նա շատ քնքուշ է, խելացի և ծիծաղաշարժ, բայց քանի որ ջայլամները մեծանում են մինչև մի քանի մետր, Շարլոտան ստիպված է լինելու նրան հանձնել, սակայն նրանք դեռ միասին են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել