168.am-ը գրում է.

Ասթման ավելի հաճախ կանանց է ախտահարում, քան տղամարդկանց այն պատճառով, որ նրանց սեռական հորմոնները չեն արգելափակում բորբոքումները եւ չեն դանդաղեցնում թոքերի կողմից լորձի արտաթորումն, ինչպես դա անում է տեստոստերոնը: Այդ մասին ասված է այն հոդվածում, որը հրապարակված է Cell Reports. հանդեսում:

«Երբ մենք սկսեցինք անցկացնել այս գիտափորձերը, համոզված էինք, որ ասթմայի զարգացման գործում մեղավոր է էստրոգենը, որն արագացնում է բորբոքումների զարգացումը, այլ ոչ թե դանդաղեցնում է դրանք, ինչպես դա անում է տեստոստերոնը: Ի զարմանս մեր, պարզվեց, որ այդ բոլոր գործընթացներում հանգուցային դեր է խաղում սոսկ արական հորմոնը»,- հայտարարել է Դոուն Նյուքոմբը Նեշվիլի Վանդերբիլթի համալսարանից (ԱՄՆ):

Ասթման շնչառական օրգանների խրոնիկական բորբոքում է, որն արտահայտվում է տարբեր ուժի եւ տեւողության շնչահեղձության նոպաներով: Դրանք առաջանում են իմունային համակարգի բջիջների աշխատանքում խախտումների պատճառով, որոնք բորբոքումներ են հարուցում շնչուղիներում եւ դրանց հարկադրում նեղանալ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումներով՝ ներկայում ասթմայից տառապում է 300 միլիոն մարդ, եւ յուրաքանչյուր տասնամյակ հիվանդների թիվը մեկուկես անգամ աճում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել