Tert.am-ը գրում է.

Ռուսական НТВ հեռուստաալիքի «Հանդիպման վայրը» ծրագրի երեկվա թողարկման շրջանակներում ռուս մեկնաբանները, քաղաքագետներն ու լրագրողներն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերություններին՝ ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման ֆոնին:

Հաղորդման շրջանակներում ելույթ ունենալիս քաղաքագետ Օլեգ Բարաբանովը, վերլուծելով Եվրոպա-Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, ասել է. «Հայաստանն, իհարկե, Եվրոպային պետք չէ, խնդիրը պարզ է՝ սեպ խրել Եվրասիական միությունում, որը նոր-նոր է սկսում զարգանալ: Այստեղ հարցը Եվրոպային չի ուղղվում, քանի որ Եվրոպան միշտ էլ այդպես է վարվել: Այստեղ հարցն ուղղվում է Հայաստանին»: Քաղաքագետը Հայաստաննը համեմատել է «Տրոյական ձիու» հետ՝ ակնարկելով, որ Եվրամիության հետ համաձայնագիրը թույլ կտա Հայաստանին առևտրի ոլորտում շրջանցել Եվրասիական միությանը:

Հաղորդման շրջանակներում հիշատակվել է նաև Գարեգին Նժդեհի անունը, որին քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել