Tert.am-ը գրում է.

Այն, ինչ Ադրբեջանի և Թուրքիայի քավորությամբ ժամեր առաջ ընդունվել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի կողմից, ոչ միայն հակահայկական բնույթ ունի, այլև հակատրամաբանական ու հակաիրավական է։ Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ժամեր առաջ Կիևում ընդունված հռչակագրին։

«Ադրբեջանն ու Թուրքիան, մերժելով միջազգային իրավունքի սկզբունքները, վերցրել են ընդամենը մեկ սկզբունք` տարածքային ամբողջականության սկզբունքը, մերժել են այն ամենն, ինչ կա ու ընդունել են մի որոշում, որը ոչ միայն Հայաստանին շահերից չի բխում, այլ առհասարակ չի բխում այն իրավական բազայից, որ գոյություն ունի»,– նշեց ՀՀԿ խոսնակը։

Անդրադառնալով Արցախյան հիմնահարցի վրա հռչակագրի հնարավոր ազդեցությանը` Շարմազանովը ևս մեկ անգամ ընդգծեց, որ նշեց Արցախյան հիմնահարցը չի կարող կապվել ո՛չ Օսեթիայի, ո՛չ Աբխազիայի, ո՛չ Ղրիմի, ոչ էլ Կատալոնիայի հարցի հետ.

«Արցախյան հիմնահարցն իր ուրույն պատմությունն ունի, ուրույն իրավական հիմքերը և Արցախի Հանրապետությունն ու Արցախի քաղաքացիներն անկախացել են Խորհրդային միությունից նույն այն օրենսդրական նորմերով, ինչ նախկին Խորհրդային միության անդամ բոլոր մյուս պետությունները, այդ թվում նաև այսօր ԵՄ անդամ 3 պետությունները` Լիտվան, Էստոնիան և Լատվիան»։

Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանն, ապա, ըստ ՀՀԿ խոսնակի, մեկ անգամ չէ, որ համանախագահ երկրների ղեկավարները, նաև ԵՄ–ն իրենց պաշտոնական տեսակետներում ամրագրել են հստակ դրույթներ, որտեղ տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումն ու ինքնորոշման իրավունքի իրացումը մեկ ամբողջական փաթեթային սկզբունքներ են, և որտեղ մեկի գերակայությունը մյուսի նկատմամբ ընդունված չէ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել