Արհեստական ինտելեկտի զարգացումն օգնում է ավելի արագ ճանաչել գրառումները՝ կապված ահաբեկչական կազմակերպությունների հետ։
ԴԱԻՇ և «Ալ Քաիդա» կազմակերպությունների հիշատակմամբ գրառումների 86 տոկոսը ջնջվում է հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով գլոբալ քաղաքականության դեպարտմենտի պետ Մոնիկա Բիկերտի պաշտոնական բլոգին։ Facebook-ն առհասարակ ջնջում է ծայրահեղական կոնտենտի 99%-ը։
Նրա խոսքով՝ արհեստական ինտելեկտն անձամբ է ճանաչում ծայրահեղական կոնտենտը սոցցանցում, այլ ոչ թե արձագանքում է օգտատերերի բողոքներին։ Ընկերությունը հունիսին տեխնոլոգիայի կատարելագործման պատրաստակամություն էր հայտնել՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների բողոքների։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել