Armtimes.com-ը գրում է.

Այսօր մեզ հայտնի դարձավ, որ Աբովյանի պետական քոլեջում դասադուլ է հայտարարվել: Սովորողները երկրորդ դասից հետո հրաժարվել են մասնակցել դասերին, որովհետեւ ջեռուցում չի ապահովվում, եւ լսարաններում ցուրտ է:

Ուսանողներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց. «Արդեն ինչքան ժամանակ է՝ Աբովյանի պետական քոլեջը չի ջեռուցվում: Բավականին հիվանդ երեխաներ կան, դասախոսներն էլ են հիվանդանում դրա պատճառով: Ուսանողները այսօր որոշեցին դասադուլ անել: Մի մասը քոլեջից դուրս եկան, մի մասը մնացին քոլեջում, բայց լսարաններ չմտան: Ուսանողներից մեկը, որը կազմակեպել էր այդ ամեն ինչը, տնօրենի հետ կոնֆլիկտի մեջ մտավ: Տնօրենն ասաց՝ դադարեցրու, թե չէ կհեռացնենք եւ այլն: Այսպես փորձեցին վախեցնել: Ուսնանողներն էլ իմացան, որ հեռացնելու են այդ տղային, ավելի շատ լարվեց վիճակը, տնօրինության հետ սկսեցին կռվել, որ չեք հեռացնելու ոչ մեկին»:

Որպես բողոքի ակցիայի կազմակերպչի մասին խոսելով՝ նա նկատի ունի քոլեջի գեղանկարչության բաժնի չորրորդ կուրսի ուսանողներից մեկին:

«Կազմակերպիչ ասվածն այսպես է. ուսանողներին առաջարկել էր դասադուլ անել, ուսանողներն էլ համաձայնել էին: Նույնիսկ դասախոսները կողմ էին դասադուլին, ասում էին՝ մի եկեք դասի: Որովհետեւ, եթե մենք չգնանք, դասախոսներն էլ չեն գա: Գալիս են ու հիվանդանում»,- իրավիճակը ներկայացրեց մեր զրուցակից:

Ասաց, որ լսարաններում օդի ջերմաստիճանը չեն չափել. «Չենք չափել, բայց շատ ցուրտ է, երեխեքը գալիս են, նույնիսկ նորմալ դաս չի անցկացվում ցրտի պատճառով»:

Ջեռուցում չապահովելու պատճառաբանությունն, ըստ նրա, այն է, որ քոլեջը չունի համապատասխան միջոցներ, եւ լսարանները չեն ջեռուցվելու նաեւ դեկտեմբերին: Սովորողները որոշել են դասերին չմասնակցել նաեւ վաղը:  

Աբովյանի պետական քոլեջի տնօրեն Գեւորգ Սողոմոնյանից մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ տեղծված իրավիճակի եւ ջեռուցման հետ կապված խնդրի շուրջ:

Փորձեցինք դա անել Կրթության եւ գիտության նախարարությունից, քանի որ տվյալ ուսումնական հասատությունը գտնվում է նախարարության ենթակայության տակ: ԿԳՆ մասնագիտական կրթության եւ ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը, որը դեռ տեղյակ չէր Աբովյանի քոլեջում տեղի ունեցածի մասին, տնօրենի հետ կապ հաստատելուց եւ պարզաբանումներ ստանալուց հետո պատասխանեց.ծ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել