Tert.am-ը գրում է.

Այն, ինչ կատարվել է այսօր Կիևում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստում, գործընթացը, որը  նկարագրել են մեր պատվիրակության անդամները, ամբողջությամբ անընդունելի է:

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստում այսօր  հակահայկական ձևակերպումներով ընդունված  բանաձևը Tert.am –ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք,  որ բանաձևն այսօր Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ազգային 12 պատվիրակություններից 9-ը կողմ են քվեարկել այն հռչակագրի ընդունմանը, որտեղ կան հակահայկական ձևակերպումներ: Բանաձևի ընդունմանը քվեարկել են բոլոր ազգային պատվիրակությունները, այդ թվում՝ Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Թուրքիան: Քվեարկությունը բոյկոտել են Հայաստանն ու Սերբիան, իսկ Ռուսաստանն առհասարակ չի մասնակցել լիագումար նիստին, որովհետև այն անցկացվում է Ուկրաինայում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել