Panorama.am-ը գրում է.

Կիևի Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, որ լքել էր այն, հիմա քննարկում է հետագա քայլերը՝ կապված այդ միջադեպի հետ:  Panorama.am-ըդիմեց Հայկական պատվիրակության անդամ Գևորգ Գորիսյանին՝  կատարվածի մասին մանրամասներ իմանալու ակնկալիքով

Գորիսյանը պատմեց, որ առավոտյան տեղի է ունեցել համաժողովի բացումը, ելույթ է ունեցել նախագահողը, որից հետո սուրճի ընդմիջում է հայտարարվել: Դրանից հետո աշխատանքները պետք է շարունակվեին, սակայն սուրճի ընդմիջման ավարտին նախագահող երկրի՝ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը և համաժողովի քարտուղարության՝ ադրբեջանցի ղեկավարը համաժողովի մասնակից բոլոր պատվիրակությունների ղեկավարներին հրավիրել են «գաղտնի» քննարկման:

Այնտեղ մշակել և հետո ներկայացրել են մի առաջարկ՝ կառույցի 25-ամյակին նվիրված հռչակագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որտեղ հղում էր կատարվում միջազգային իրավունքներին: Հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի համալիր սկզբունքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել