Շատ ընդհանուր դիտարկումներով՝ այն հաղորդումը, որը մեզ վրդովեցրել է (իրականում՝ վրդովվելու տեղ ունենք), շատ ավելի լուրջ է, քան գուցե թվում է առաջին հայացքից։

Ու կարծում եմ՝ ցույց է տալիս, որ Ռուսաստանը կամ նրա որոշ շրջանակները, լրջորեն անհանգստացած ու «նեղացած» են հանրապետությունների «եվրոպական ձգտումներից»։ Մոտավորապես այսպես՝ նույնիսկ Բելառուսը, որը, ռուսների ընկալմամբ, իրենց «մի մասն է», Եվրոպայի հետ «խաղեր է տալիս»։
Նկատվում են նաև քաղաքականության այն հստակ մոտեցումները, որոնք հարյուրավոր տարիներ բնորոշ են եղել Ռուսաստանին։

Չնայած քարոզչական բավականին բարձր ֆոնին՝ չեմ կարծում, թե հաղորդման նպատակը միայն պրոպագանդան է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել