Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է մատնահետքի սքաները սմարթֆոնի դիսփլեյի տակ տեղավորելու Samsung-ի պատենտը: Gizmochina-ն նշում է, որ գործառույթը կարող է սկսել գործել Galaxy S9-ում:

Համապատասխան պատենտը կորեացիներին են վաճառել դեռևս ապրիլին, սակայն այն պաշտոնապես գրանցվել է միայն 8 ամիս անց: Տեխնոլոգիայի նկարագրության համաձայն՝ հեռախոսի դիսփլեյը կունենա 12 կետ, որոնցով համակարգը կկարողանա կարդալ մատնահետքերը:

Հենց սենսորը պարզի, որ սմարթֆոնից օտար մարդ է օգտվում, համակարգը կարգելափակի սարքը կամ կսահամանափակի հասանելիությունն անձնական տեղեկությանը: Օրինակ՝ կարգելի լուսանկարները նայել կամ հաղորդագրությունները կարդալ: Եթե մատնահետքով վավերացումը չհաջողվի, օտարները կկարողանան օգտվել սարքի սահմանափակ գործառույթներից:

Շշուկների համաձայն՝ Galaxy շարքի սմարթֆոնների հաջորդ սերունդը կներկայացվի Consumer Electronics Show (CES-2018) հունվարյան ցուցահանդեսում: Ընկերությունը կներկայացնի Galaxy S9 և S9+ ֆլագմանական սարքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել