Tert.amLife-ը գրում է.
Արմինկան և Նորոն այսօր լսարանին ներկայացրին իրենց զուգերգի` «Սեր ու տարիներ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ Այս առիթով ԱՄՆ–ում այս գիշեր մեծ շնորհանդես է եղել, որի լուսանկարները ներկայացնում ենք մեր ընթերցողներին։
 
Tert.am Life-ի հետ զրույցում Արմինկան նշել է, որ շնորհանդեսը կազմկակերպել է  Նորոն։ Երգիչը բավականին մեծ շնորհանդես էր կազմակերպել, որին ներկա են եղել ԱՄՆ–ում բնակություն հաստատած կամ այս պահին ԱՄՆ–ում գտնվող մի շարք հայտնի մարդիկ` Արման Հովհաննիսյանը, Սուպեր Սաքոն, Ավետ Բարսեղյանը` կնոջ հետ, Արտավազդ Ամիրյանը, Մենչը` կնոջ  հետ, Արմուշը` կնոջ հետ, Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը, Հրաչ Մուրադյանը, Դելոն և այլք։
 
Արմինկան պատմել է, որ զուգերգը ստեղծվել է Նորոյի առաջարկով. «Նորոն առաջարկեց զուգերգ անել։ Ես իրեն միշտ հավանել եմ որպես երգիչ, սիրով համաձայնեցի։ Վաղուց ոչինչ չէի արել, արդեն ծրագրեր ունեի նոր երգերի անդրադառնալու, սակայն որոշեցի Լոս Անջելեսի մեր համայնքում առաջին քայլս զուգերգով անել»։
 
Երգչուհին կարևորում է, որ ԱՄՆ հայ  համայնքն իմանա, որ ինքն արդեն այնտեղ է ապրում և ստեղծագործում։
 
«Սեր ու տարիներ» երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն արել է Artur & Bina Production–ը։ Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, օպերատորը` Գևորգ Ճուղուլյանը։
 
 
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել