Tert.amLife-ը գրում է.
Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը հայտնվել է հիվանդանոցում։ Tert.am Life–ի հետ զրույցում Անահիտն ասաց, որ նյարդային խնդիրների պատճառով է հայտնվել հիվանդանոցում։
 
«Անձնական խնդիրների հետ կապված նյարդային լարված վիճակում էի։ Երեկ երեկոյան ամեն ինչ ավելի սրվեց՝ ոտքերս, ձեռքերս բռնվեցին, շտապ օգնությամբ տարան հիվանդանոց։ Բժիշկներն ինձ հանեցին սուր վիճակից։ Այսօր երեկոյան արդեն տուն կգնամ»,– ասաց նա։
 
Դերասանուհուց հետաքրքրվեցինք, թե ինչն է իրեն բերել այս վիճակին։ «Այն, ինչ կապված  սրտիս, զգացմունքներիս հետ, շատ ծանր եմ տանում։ Ես անդառնալի համարում էի միայն մահը, սակայն էլի բաներ կան, որ անդառնալի են։ Եթե ամեն ինչ վերջանում է, ուրեմն վերջանում է, թրերով, սրերով ոչինչ հետ չես բերի»,– նկատեց նա։
 
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել