Երբեմն մենք բոլորս ինչ-որ բան կորցնում ենք՝ սեր, ժամանակ, ուրախություն, ու չենք էլ հասցնում դա նկատել և միայն ժամանակի ընթացքում ետ նայելով՝ ցավով դա հասկանում: Եվ այսպես՝ ի՞նչ են կորցրել և ձեռքից բաց թողել կենդանակերպի նշանները 2017թ․-ին:

Խոյ

Դուք օրերով, ժամերով, րոպեներով և վայրկյաններով ինչ-որ բանի էիք սպասում: Սպասում էիք, որ ինչ-որ մեկը ձեզ կգրի, որ վերջապես կգա արձակուրդի ժամանակը, որ տեղի կունենա որևէ հուզիչ և հետաքրքիր բան: 2017-ի լավ պահերը ֆիքսելու փոխարեն դուք ցանկանում էիք ավելին՝ ինչ-որ ավելի լավն ու տարբերվողը: Դուք, փաստորեն, չնկատեցիք էլ՝ ինչպես անցավ տարին:

Ցուլ

Ձեզ ներծծել է առօրյան, իսկ դուք մնացել եք դրա մեջ: 2017-ը ձեզ համար բավական հարմարավետ էր, սակայն «հարմարավետ» հարաբերությունները դժվար թե լիարժեք լինեն: Դուք զգաստ նստել եք մի տեղում՝ վախենալով փոփոխություններից և ավելի բարդ ճանապարհի ընտրությունից՝ չնայած նրան, որ դա կարող էր տանել դեպի աներևակայելի երջանկություն: Դուք գերադասում եք խուսափել ռիսկերից և մնալ ձեր աշխարհում, որտեղ հարմարավետ է, անվտանգ, և շուրջբոլորն ամեն ինչ ծանոթ է:

Երկվորյակ

Երբ ընկերներն առանց ձեզ գնում են հանգստանալու, երբ ձեր ղեկավարը բարկանում է, իսկ ձեր զուգընկերն էլ հեռանում ձեզանից, դուք ոչինչ չեք անում: Նույնիսկ չփորձելով շտկել իրավիճակը՝ դուք սկսում եք մեղադրել ինքներդ ձեզ՝ համարելով, որ արժանի եք, որպեսզի ձեզ հետ վարվեն, ինչպես փալասի հետ: Դուք անտրտունջ ընդունում եք ձեր կյանքն այնպիսին, ինչպիսին որ կա և չեք էլ փորձում այն փոխել:

Խեցգետին

Ամբողջ տարվա ընթացքում դուք չափից շատ եք լսել ուրիշներին, դուք չափից շատ եք ամաչել և անհանգստացել, փոխարենը խոսեիք և գործեիք: Դուք չափազանց անհանգստանում էիք այն մասին, թե ինչպես են շրջապատող մարդիկ գնահատում ձեզ կողքից, չնայած դուք պետք է կենտրոնանայիք այն բանի վրա, թե ինչպես ձեռք բերեք ձեր երջանկությունը, այլ ոչ թե համոզեք ուրիշներին, որ դուք լավն եք և ձեզ մոտ ամեն ինչ լավ է:

Առյուծ

Դուք պնդում եք, որ ձեզ չի հետաքրքրում ուրիշների կարծիքը, բայց իրականում ժամերով նստում եք մազահարդարի մոտ, վազում եք թանկարժեք խանութներով և մինչև այրվելու աստիճան արևայրուք եք ընդունում սոլյարիում: Նաև բաց չեք թողնում ոչ մի հայելի, որի կողքով անցնում եք: Ձեզ հարկավոր է, որ ուրիշ մարդիկ համոզեն ձեզ, որ դուք կարևոր եք, արժեքավոր, ինչ-որ բան եք նշանակում և ինչ-որ բան արժեք: Եվ հենց այսպիսի գործողություններում անցավ ձեր տարին:

Կույս

Այս տարի դուք չափազանց ժամանակ եք ծախսել այլ մարդկանց վրա: Դուք լռել եք ձեր պրոբլեմների մասին, որովհետև ձեզ համար կարևոր է, որ առաջին հերթին ամեն ինչ լավ լինի ձեր ընկերների մոտ: Իսկ ի՞նչ եք արել ձեզ համար այս տարի: Ընդհանրապես ոչինչ: Դուք պետք է դադարեք ձեր մասին մտածել որպես երկրորդական կարևորության մարդու և նախապատվությունը տաք սեփական հետաքրքրություններին:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել