Tert.am-ը գրում է.

ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը դրական կարծիք է տվել Անձնական տվյալների պաշտպանության կոնվենցիայի արձանագրությանն ու դրա բացատրական զեկույցի նախագծին: Ըստ նախատեսվող օրենսդրական փոփոխությունների, դրա նշանակության, Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում հիմնական խախտումների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի հետ:

- Տիկի՛ն Հովհաննիսյան, ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը դրական կարծիք է տվել ԵԽ նախարարների կոմիտեի առաջարկին, որը վերաբերում է Անձնական տվյալների պաշտպանության կոնվենցիայի արձանագրությանն ու դրա բացատրական զեկույցի նախագծին։ Ի՞նչ է առաջարկվում նախագծով, առանցքային փոփոխությունները որո՞նք են:

- Մինչև այդ հարցին պատասխանելը կցանկանայի մի փոքր պատմական ակնարկ կատարել և նոր անդրադառնալ այս հարցի պատասխանին։ 

Անձնական տվյալների ավտոմատացված մշակման ոլորտում անձանց պաշտպանության մասին կոնվենցիան, այլ կերպ ասած` Անձնական տվյալների պաշտպանության մասին կոնվենցիան, որը ստորագրվել է 1981 թվականին, մինչ օրս հանդիսանում է անձնական տվյալների պաշտպանության բնագավառում միակ պարտադիր միջազգային փաստաթուղթը։ Այս պահին կոնվենցիայի անդամ են 51 երկիր։ Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիային միացել է 2012 թվականին։ Ըստ այդմ էլ ՀՀ-ն 2015 թվականին ընդունել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը։ 

Ինչ վերաբերում է առանցքային փոփոխություններին, ապա պետք է նշեմ, որ դրանք նախևառաջ պայմանավորված են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ և դրա հիման վրա առկա մարտահրավերներով։ Բացի այդ, այս փոփոխությունների նպատակն է առավելագույնս ապահովել կոնվենցիայի կիրարկումը պրակտիկայում։ Այս փոփոխություններով արդեն հստակորեն սահմանվել է, որ անձնական տվյալների պաշտպանությունը պետք է դիտարկվի խոսքի ազատության իրավունքի հետ համադրության մեջ, այսինքն՝ Կոնվենցիայով ևս մեկ անգամ հաստատվեց, որ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի իրացումը, որը բացարձակ իրավունք չէ, չպետք է հանդիսանա գործիք պաշտոնական փաստաթղթերի հասանելիությունն ապահովելու համար։ Այսինքն, հաշվի առնելով խոսքի ազատության իրավունքի կարևորությունը յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակությունում, անհրաժեշտ է այս իրավունքին, մասնավորապես լրագրողական ազատությանը վերաբերող ցանկացած դրույթ մեկնաբանել ավելի լայն։ Նախատեսվում է նաև պարտավորություն սահմանել տվյալների մշակման թափանցիկությունն ապահովելու համար։ 

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել