«Ալավերդու նախկին քաղաքա­պետ Կարեն Փարեմուզյանին թեև Թուֆենկյանի մոտ տեղի ունեցած սպանությունից հետո թույլ չտվեցին առաջադրվել նո­յեմբերի 5-ին, սակայն դրսում չթո­ղեցին՝ նա նշանակվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Լոռու մասնաճյուղի Թումանյանի տեղամասի պետ: Նախկին պետ Արտակ Ծատինյանը տեղափոխվել է Լոռու մասնաճյուղ: Այս նշանակման հարցում մեծ դերակատարում ունի մարզպետ Արթուր Նալբանդյանը, որը Փարեմուզյանի մտերիմն է և հովանավորը: Հիշեցնենք, որ Ալավերդու երկարամյա վենդետային քաղա­քապետը գործուն մասնակցություն է ունեցել՝ սպանություններն սկսվել էին ընտրական հողի վրա: Երեկ մեր հարցին՝ ինքն ինչ կապ ունի գազի ոլորտի հետ, նա նեղսրտած խնդրել է իրեն հան­գիստ թողնել՝ որ կապ չունենայի, չէի նշանակվի»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել