«2018 թ. ապրիլին ընդառաջ սկսվել է վարչապետ Կարեն Կարապետյանի PR-ը: Պարզ է՝ նա ցանկություն ունի շարունակել պաշտոնավարումը: Նկատենք՝ նոր Սահմանադրության համաձայն՝ երկրի փաստացի ղեկավարը լինելու ՀՀ վարչապետը: Ըստ այդմ, վարչապետի վրա է դրված երկրի արտաքին քաղաքականության, անվտանգության ու պաշտպանության բնագավառների պատասխանատվությունը: Բայց «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում Կարեն Կարապետյանը երբևէ չի անդրադարձել արտաքին քաղաքականությանը և ուժային կառույցների գործունեությանն առնչվող խնդիրներին: Նա երբեք չի խոսել այն մասին, թե ԼՂ խնդրի կարգավորումն ինքն ինչպես է պատկերացնում, չի խոսել ներքաղաքական կյանքի, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, թեև իշխող կուսակցությունում երկրորդ մարդն է և հավակնում է դառնալ առաջինը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: