«Երևանի քաղաքապետ Տա­րոն Մարգարյանը որոշել է վերջ դնել տարիներ ձգվող և ոչ մի կերպ չավարտվող շինարարու­թյուններին, որոնք փչացնում են քաղաքի ճարտարապետական տեսքը: Մարգարյանը որոշել է անավարտների վրա բավական մեծ գույքահարկ սահմանել, որ­պեսզի դրանց սեփականատե­րերը ավարտին հասցնեն շինա­րարությունները և շենքերը հանձնեն շահագործման, իսկ եթե դրա համար չունեն համա­պատասխան միջոցներ, վաճա­ռեն այն մարդկանց, ովքեր դրա հնարավորությունն ունեն: Առա­ջին զոհը կարող է լինել Ռուսաս­տանի հայերի միության նախա­գահ Արա Աբրահամյանը, ով եր­կու տասնամյակ է՝ ձեռք է բերել Աբովյան փողոցի վրա գտնվող և Հանրապետության հրապա­րակին հարող Կենտրոնական ունիվերմագի շենքն ու հարա­կից տարածքները, այնտեղ շինարարություն սկսել, բայց այդ­պես էլ շենքը մինչև վերջ չի կա­ռուցել և չի շահագործում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել