«Մահվան վանդակ»-ը գտնվում է ավստրալական Crocosaurus Cove այգում։ Այստեղ կարելի է ստանալ ադրենալինի մեծ չափաքանակ։ 135 դոլարով այցելուները լողում են կոկորդիլոսներով լեցուն ջրի մեջ։

Հանդիպումը գիշատիչների հետ տևում է 30 րոպե, բայց հիշվում՝ ամբողջ կյանքում։ Այս ատրակցիոնի հերոսները մինչև 7 մետրանոց կոկորդիլոսներ են։ Նրանք համարվում են մարդու համար ամենավտանգավոր գիշատիչներից։

Այցելուներին փակում են թափանցիկ մեծ տարաների մեջ՝ ջրի վրա և, միևնույն ժամանակ, աշխատակիցները գրավում են գազանների ուշադրությունը՝ նրանց կերակրելով համեղ ուտելիքներով։ Հետո էքստրիմի սիրահարներին իջեցնում ջրի մեջ, ուր նրանք հետևում են գիշատիչներին։

Ատրակցիոնը գործում է 2011 թվականից։ Այն ունի 7 կոկորդիլոս, որոնք բոլորն ունեն անուններ։ Այցելուները նաև հնարավորություն են ունենում գրկելու կոկորդիլոսի փոքրիկ ձագերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել