armeniasputnik.am-ը գրում է

Հայտնի է դարձել, որ թուրքական Roketsan պաշտպանական ընկերությունը պատրաստվում է պայմանագիր կնքել Ադրբեջանի կառավարության հետ փոքր և միջին հեռահարության SOM-A թևավոր հրթիռների մատակարարման վերաբերյալ։ Մանրամասները (մատակարարման ծավալն ու գումարը) դեռ չեն նշվում։

Արցախյան հարթակում մինչև այժմ «օդ-օդ» հրթիռների անհրաժեշտություն չի եղել։ Ու դժվար էլ լինի։

Այլ հարց է, եթե թուրքերը հրթիռների մեջ մի բան այնպես են փոխել, որ դրանք կարելի էլ երկրից էլ բաց թողնել։ Կամ էլ նույնիսկ, ինչու ոչ, օդից երկիր։ Չէ որ SOM-A հրթիռները հարվածում են մինչև 100-300 կիլոմետր։ Իսկական հեռավորություն է Արցախի համար։

Բայց սա էլ ամենակարևորը չէ։ Ակնհայտ է քաղաքական գործոնի առկայությունը։ Մի փոքր ուշադիր քննենք։

Թուրքիան համառորեն չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ թույլ չտվեցին խառնվել Արցախի հարցին և ուզում է ուղղել այդ անարդարությունը, անպայման որևէ կերպ մասնակցել բանակցությունների գործընթացին։

Բանակցային գործընթաց սողոսկելու հնարավորություն չունի (Ռուսաստանը վստահ «ոչ» է ասել), բայց ոչ ոք չի խանգարում, որ սադրի տարածաշրջանի իրավիճակը։

Ու այստեղ կպարզվի, որ թուրքերը սպիտակ ու փափուկ էին իրենց եղբայր ադրբեջանցիների համար, թեև բավարար ջանք չգործադրեցին նրանց համար քաղաքական ասպարեզում (ինչպես հիմա կարծում են Բաքվում)։


ամբողջական նյութը կարդացեկ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել