Շատերն են երազում ճանապարհորդել և չաշխատել։ Հայլի Անդերսոնը հենց այդպես էլ ապրում է հիմա։ Աղջիկը այցելում է տարբեր երկրներ, ներկայացնում այնտեղից լուսանկարներ և այդ տարբերակով մեծ գումարներ աշխատում։ Նրա գրառումները միանգամից հանրահայտ դարձրին նրան։

Նրա լուսանկարները գրավեցին գովազդատուներին, և այժմ նա վաստակում է 450-900 դոլար՝ մեկ հրապարակման համար։

Հայլին միշտ է երազել ազատվել առօրյա սովորական կյանքից և տեսնել աշխարհը։ Ասում է, որ շատ երկար ժամանակ գումար է հավաքել ճամփորդելու համար և 2 տարվա ընթացքում հասցրել լինել Մալդիվյան կղզիներում, Հունաստանում, Թայլանդում, Հորդանանում։

Նա լուսանկարում է իր արկածները և հրապարակում։ Հետևորդներն իրոք հիացած են։ Աղջկան օգնում է իր ընկերը։ Ըստ նրանց խոսքերի՝ իրենք չափազանց գոհ են իրենց այժմյան կյանքից և չեն պատրաստվում կանգ առնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել