Այս տղամարդու ձեռքերը կեղտոտվել են սեփական կնոջ արյամբ։ Այն բանից հետո, երբ նա վերջ է տվել կնոջ կյանքին, որոշել է ցուցադրել իր խոհարարական հմտությունները։

Նա Մարկուս Վոլկեն է՝ Ավստրիայից, և աշխատում է որպես շեֆ-խոհարար։ Թե ինչու է կնոջը սպանելուց հետո նա որոշել մասնատել նրան և եփել, դեռ պարզ չէ։

Էլեկտրականության անջատման պատճառով տղամարդը զանգահարել է մասնագետերի, և երբ վարպետը եկել է խնդիրը կարգավորելու, տանից տարօրինակ հոտ է առել։ Տղամարդը վստահեցրել է, թե խոզի մսի անհաջող տապակայից է գալիս հոտը։ Սակայն էլեկտրիկը նկատել է աղբի մեծ, սև տոպրակներ, հետո՝ բաղնիքում դրված մասնատված մարմնի կտորներ։ Լարերը վերանորոգելուց հետո նա դուրս է եկել և անմիջապես զանգահարել ոստիկանություն։ Վոլկեն հանգիստ կերպով ներս է թողել ոստիկաններին և ասել, որ գնում է շանը կերակրելու։ Բայց հայտնաբերելով գազօջախին դրված կաթսայի մեջ կնոջ եփած ոտքերը՝ ոստիկանները հասկացել են, որ տղամարդը փախել է։

Քիչ ավելի ուշ նրան գտել են մոտակայքում, ինքնասպան եղած։

Կնոջ հետ նա ծանոթացել էր համատեղ աշխատանքի ընթացքում։ Կինը տրանսգենդեր էր և այդ ժամանակ արդեն ավարտին էր հասցրել «կին» դառնալն ու երազում էր ամուսնության, ընտանիքի մասին։ Նրանք ամուսնացել էին 2013-ին։

Հոգեբանները կարծում են, որ տղամարդը հոգեկան խնդիրներ ուներ, իսկ օրենքի հետ երբևէ խնդիր չէր ունեցել։ Ընկերները կարծում են, որ սպանության պատճառը տղամարդու հիվանդագին խանդն է եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել