operativ.am-ը գրում է

iPass ընկերության հետազոտողները  ԱՄՆ-ում և Եվրոպայում հարցում են անցկացրել ավելի քան 1700 մարդկանց շրջանում փորձելով պարզել, թե միջին վիճակագրական մարդը որքան ժամանակ է ծախսում սմարթֆոնների վրա և որ իրավիճակներում: Պարզվել է, որ տեխնոլոգիաներից մարդկանց կապվածությունը գնալով աճում է: 

Դրա հետ մեկտեղ` գիտնականները նշել են, որ սոցիալական էթիկետի խախտումն այլևս չի համարվում է սարսափելի. հարցվածներից շատերը նշել են, որ մշտապես օգտվում են սմարթֆոններից սեռական հարաբերության ժամանակ և հետո, ինչպես նաև չեն պատկերացնում սգո արարողություններից իրենց ներկայությունն առանց սմարթֆոնի:

Դրա հետ մեկտեղ` հարցվածների ավելի քան 84%-ը նշել է, որ օգտվում է սմարթֆոններից անկողնում, իսկ 7%-ը նշել են, որ սիրում են թերթել սոցիալական կայքերի իրենց էջերը սեռական հարաբերության ժամանակ: Հետազոտողների խոսքերով`  հարցվածների մոտ 70%-ը հայտարարել է, որ սթրես է ապրում, երբ չի կարողանում միանալ տնային wi-fi-ին կամ անլար կապին աշխատանքի վայրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել