Բոլոր մարդիկ երազանքներ ունեն։ Ոմանք հասնում են դրանց, ոմանք՝ ոչ։ Այս կինը, մեղմ ասած, տարօրինակ երազանք ուներ, որին նա 30 տարեկանում վերջապես հասավ։ Նա երազում էր կուրանալ։

Այդ միտքը նրա մոտ առաջացել է բավականին վաղուց։ Դեռ 3-4 տարեկանում նրա ծնողները գտնում էին աղջկան մթության մեջ թափառելիս։ Դպրոցական տարիներին անդադար նայում էր արևին՝  հույս ունենալով կուրանալ։ Ավելի հասուն տարիքում նա մուգ ակնոցով և ձեռնափայտով էր շրջում փողոցներում։ Նա ամեն ինչ կաներ երազանքին հասնելու համար և նույնիսկ համացանցում կաթիլներ էր պատվիրել, որոնք կվատացնեին տեսողությունը։

Ի վերջո, կնոջ հոգեբանը խորհուրդ տվեց աչքերի մեջ լվացման միջոց լցնել։ Կինն ինքը չէր կարող դա անել, այդ պատճառով հոգեբանն օգնեց նրան։ Գործողությունը շատ ցավոտ էր, և նա ստիպված էր բժշկի դիմել։ Հիվանդանոցում երկար պայքարում էին նրա առողջության համար, սակայն կես տարվա ընթացքում տեսողությունը գնալով վատացավ։ Բուժման 6-րդ ամսում նա լիովին կուրացավ։ Վերջապես այս կինը հասավ իր ուզածին։

Հոգեբանի անունը նա գաղտնի է պահում, քանի որ նրա արարքը քրեորեն պատժելի է։ Ջեվելի մայրն ու քույրը չգիտեին իրական պատճառը, նա ասել էր, թե դժբախտ պատահարից է կուրացել, սակայն, երբ հարազատներն իմացան իրականությունը, դադարեցին նրա հետ շփումը։

Միանշանակ, այս կինը հոգեբանական խնդիրներ ունի։ Հոգեբանները նրա խախտումն անվանեցին սեփական մարմինն ընդունելու ախտ, որի դեպքում մարդը համոզված է, որ պետք է ծնվեր առանց այս կամ այն օրգանի։ Նմանատիպ մարդիկ միշտ դեպրեսիայի մեջ են։ Նրանք իրենք իրենցից ամաչում են, սկսում քիչ շփվել շրջապատի հետ և փորձում ամեն կերպ ազատվել մարմնի այդ՝ իրենց կարծիքով ավելորդ մասից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել