168.am-ը գրում է.

Apple-ը թողարկել է iPhone X-ի նոր գովազդը, որտեղ ցուցադրել է երգող անիմոձիներ: Հոլովակը հրապարակված է YouTube-ում ընկերության պաշտոնական ալիքում։

Տեսանյութն ուղեկցել են Animoji Yourself («Քեզ վերածիր անիմոձիի») կարգախոսով: Դրանում աղջիկը երգում է All Night անվանումը կրող երգը, իսկ նրա շուրջը հայտնվում են տարբեր երգող անիմացիաներ, որոնք սինխրոնիզացվում են նրա դեմքի հետ:

iPhone-ի վերջին մոդելի նոր գործառույթը թույլ է տալիս տեսահաղորդագրություններ ուղարկել ի դեմս խոսող էմոձիների: Տեխնոլոգիայի հիմքում ընկած է գլխի եւ դեմքի մկանների շարժմանը հետեւելու սկզբունքը: Այն բանից հետո, երբ iPhone X-ը հայտնվեց վաճառքում, ցանցում մեծ տարածում ստացան այն հոլովակները, որոնցում օգտատերերն անիմոձիների օգնությամբ տարբեր երգեր են կատարում կարաոկեի շարժուձեւերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել