Armtimes.com-ը գրում է.

ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը բացատրությունների է սպասում Քիշինեւում ռուս լրագրողների ձերբակալման համար: Այս մասին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Россия 24-ը:

Զախարովան շեշտել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուս լրագրողները Մոլդովայի կողմից ոչ բարյացակամ վերաբերմունքի են արժանանում: «Քանի որ պաշտոնական Քիշինեւը համառորեն չի ընդունում խոսքի ազատությունը ու հնարավոր բոլոր ձեւերով սահմանափակում է իր բնակչության հնարավորությունը` այլընտրանքային կարծիքներ լսելու գործում, միակ հույսը մնում է ԵԱՀԿ ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը, դիմում ենք նրան»,-ասել է Զախարովան ու նաեւ խոստացել, որ Մոսկվան կանի ամեն հնարավորը լրագրողների ազատության համար:

ԱԳՆ ներկայացուցիչը նաեւ հավաստել է, որ իրենց գերատեսչությունը, Քիշինեւում Ռուսաստանի դեսպանատունը կապի մեջ են ձերբակալված լրագրողների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել