Առաջիկայում կարող է առաջանալ պարադոքսալ իրավիճակ, որում այծերը կունենան նույնքան իրավունք, որքան մարդը։ Ձկների զգացմունքները կարող են օրենսդրորեն հաստատվել։ Արտասովոր նորարարության հետևում կանգնած են բրիտանացի գիտնականներն ու խորհրդարանականները։

Քիլի համալսարանի (Գերմանիա) գիտնականները լայնածավալ հետազոտության ընթացքում պարզել են, որ կենդանիները տարբեր կերպ են դրսևորում մի ողջ սպեկտոր զգացմունքներ՝ ուրախությունից տխրություն։

Ամենազգացմունքայինը, ինչպես պարզվում է, ձիերն են, որոնք դրսևորում են զգացմունքների մի ողջ փունջ՝ տխրությունից, ուրախությունից մինչև վախ և չարություն։

Նրանք գիտնականների կողմից անվանվել են նաև ամենասոցիալականացված կենդանիները։ Նոր հանգամանքներում ձիերն առավել արագ են հարմարվում և բացահայտում շրջակա իրադրության վտանգավորության աստիճանը։

Կենսաբանները նշում են, որ առանձնահատկություններ ունեն նաև ձկները։ Հետազոտողների կարծիքով՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ պայքարի շրջանակում պահանջվում է օրենսդրական նորմերի վերանայում։ Ձկների, ձիերի և մարդկանց իրավունքները հավասարեցնելը թույլ կտա զգալիորեն նվազեցնել կենդանիների նկատմամբ ծաղրուծանակի ցուցանիշը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել