Դերասանուհի Մեգան Մարքլը պատմել է՝ արքայազն Հարրին ինչպես է իրեն առաջարկություն արել: Այս մասին հայտնում է BBC-ն:

Նշվում է, որ Մարքլը խոստովանել է՝ ամուսնության առաջարկությունն իր համար անակնկալ է եղել:

«Դա պարզապես հրաշալի անակնկալ էր: Դա այնքան հրաշալի և բնական էր և շատ ռոմանտիկ: Նա իջավ մեկ ծնկի վրա»,- պատմել է Մարքլը:

Արքայազն Հարրիի խոսքով՝ Մարքլը համաձայնություն է տվել նախքան ինքը կվերջացներ խոսել:

«Նա ինձ նույնիսկ թույլ չտվեց ավարտել: Նա ասաց. «Կարող եմ ես ասել՝ «այո»»,- ասել է արքայազնը:

Դրանից հետո նրանք գրկախառնվել են, Հարրին Մեգանի մատին է դրել մատանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել