iPass ընկերության հետազոտողները հարցման են ենթարկել ԱՄՆ-ի և Եվրոպայի ավելի քան 1700 մարդու՝ փորձելով պարզել, թե որքան ժամանակ է միջին վիճակագրական մարդն օգտվում սմարթֆոնից և ինչ իրավիճակներում։ Պարզվել է, որ սարքերից մարդու կախվածությունը տարեցտարի աճում է։

Գիտնականները նշել են, որ սոցիալական էթիկայի խախտումն այլևս արտառոց չէ։ Հարցվածներից շատերն ասել են, որ պարբերաբար օգտվում են սմարթֆոնից սեքսի ժամանակ և դրանից հետո, ինչպես նաև առանց սարքի չեն կարողանում գնալ սգո արարողությունների։

Հարցվածների մոտ 84 տոկոսը նշել է, որ անկողնում օգտվում է սմարթֆոնից, և ևս 7 տոկոսը սիրում է թերթել սոցցանցերը սեքսի ժամանակ։ Հետազոտողների խոսքով՝ պատասխանողների մոտ 70 տոկոսը հայտարարել է, որ սթրես է տանում, եթե չի կարողանում միանալ տնային Wi-Fi-ին կամ աշխատավայրում անլար ցանցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել