Aysor.am-ը գրում է.

Այն դիրքորոշումը, որը երեկ «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Ժելեզնյակն ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, արտահայտում է իրենց կուսակցության տեսակետն ու համահունչ է ՌԴ իշխանական տեսակետին:

«Դա է Ռուսաստանի պաշտոնական տեսակետը», - այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից նախաձեռնած երկկողմ կլոր սեղան-կոնսուլտացիա հերթական փուլից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սերգեյ Ժելեզնյակը։

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նա ընդգծել էր, որ ՌԴ իշխող կուսակցությունը կողմ է հարաբերությունների և համագործակցության զարգացման «և՛, և՛»-ի, այլ ոչ թե «կա՛մ, կա՛մ»-ի քաղաքականությանը: Հայաստանն այդ համատեքստում է զարգացնում իր հարաբերությունները ՌԴ-ի և ԵՄ-ի հետ, ուստի, ըստ Սերգեյ Ժելեզնյակի, բոլոր այն տեսակետները, որոնք տարբերվում են վերոնշյալ դիրքորոշումից, չեն արտահայտում ՌԴ պաշտոնական և իշխող քաղաքական ուժի մոտեցումները:

«Ռուսաստանը միշտ առավելագույն համագործակցության կողմնակիցն է ու կողմնակից է այն ներուժի օգտագործմանը, որն ունի ցանկացած սուվերեն պետություն: Հայաստանն ունի բոլոր հնարավորություններն ու իրավունքները, որ օգտագործի զարգացման ներուժը և այն կողմում, որը կապված է ՌԴ-ի հետ, այն կողմում, որը կապված է ԵՄ-ի հետ», - նշեց նա։

Սերգեյ Ժելեզնյակն ընդգծեց, թե փաստաթղթերում հստակ ամրագրված է, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը որևէ կերպ չի կարող խանգարել այն պայմանավորվածություններին, որոնք արդեն կան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել