Yerkir.am-ը գրում է.

Երբևէ նման քանակի մտահոգություններ, ահզանգեր չենք ստացել քաղաքացիների կողմից կապված գնաճի հետ. լրագրողների հետ զրույցում ասաց Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

«Միշտ գնաճին արձագանք եղել է, բայց մտավախություն, որ հնարավոր է նույն ապրանքներն էլի կթանկանան չենք ունեցել, չնայած ավելի լուրջ գնաճի դեպքեր էլ ենք ունեցել»,- ասաց նա:

Ըստ Պիպոյանի` քաղաքացին հիմա ունի մտավախություն, որ ով իչնչ ուզի կարող է թանկացնել, և նրա խոսքով` այնպես չէ, որ քաղաքացիների մտահոգություններն անհիմն են:

Նա այս կտրուկ գնաճերը կապեց մրցակցային մարմնի վերահսյկելու գործիքակազմերի բացակայության հետ և օրինակ բերեց բենզինի գնաճը:

«Ապրիլին երբ բենզինի գինը թանկացավ, մրցակցային մարմինը նշեց, որ  գները նորմալ են: Այն ժամանակը բենզինը գնում էին 220-ով, իսկ հետո` 280-ով, բայց ամենատարօրինակն այն է որ կարող էին 280-ով չգնել: Մրցակցային մարմինը գործիք չունի, որ ասի ինչի՞ ես 280-ով գնում:Նա տեսնում է, որ ձեռքբերման գինն այդքան է դրան էլ չի խառնվում: Օրենսդրությունը կարգավորվում է այդպես»,- ասաց նա:

Ըստ նրա` նման դեպքերում պետությունը պետք է ոլորտ մեջ մտցնի այլ խաղցողների որպեսզի գինը բալանսավորվի:  «Մենք ավելի շատ խոսում ենք, որ բիզնեսի համար հավասար պայմաններ է ստեղծված, քան բիզնեսի համար հարմար պայմաններ ենք ստեղծում»,- ասաց նա:

Եթե մենք տարբեր ապրանքների գների թանկացումը կապում ենք միջազգային շուկաներում թանկացման հետ, բայց հաշվի չենք առնում որ միջազգային շուկայում որտեղ գնանկում կա մեր երկրում չկա, այնտեղ որտեղ գնաճ կա մեր երկրի վրա միանգամից ազդում է:«Դեմ չեմ, որ եթե գնաճ կա մեզ վրա ազդի, բայց պետք է ազդի նաև գնանկումը: Եթե մեզ մոտ  գնանկումներ էլ լիներ, քաղաքացու  գրպանի վրա այդ գնաճը չէր ազդի»,- ասաց նա ապա համեմատություններ բերեց:

Նա նշեց, որ  միջազգային շուկայում շաքարավազի գնի 30% գնանկում է տեղի ունեցել: «Մեզ մոտ եղե՞լ է: Կարագի գինը եթե միջազգային շուկայում թանկացել է, ապա կաթնամթերքի գինը էական նվազել է: Մեր երկրում մյուս կաթնամթերքի գինը չի նվազել` անգամ մի փոքր էլ թանկացել է, կարագն էլ էական է թանկացել, դրա համար մեր կենցաղում սոցիալական վիճակն ավելի է վատացել: Այստեղ միայն նվազագույն աշխատավարձի խնդիրը չէ, որ կյանքն այնտեղ լավ է` այլ համահավասար տատանումներն են, որը մեր երկրում չի պահվում»,- ընդգծեց բանախոսը:

Նրա խպոսքով` պետությունը դեռ ամառվանից գիտե, որ զելանդական կարագը թանկանալու է, բայց ոչինչ չի արվել այս ուղղությամբ: «Կանախտեսվում էր զելանդական կարագի բարձր գին, Զելանդիան խնդիրներ ուներ: Պետք է այստեղ հայ գյուղացու և վերաշակողների հետ աշխատանքներ տարվեր, որպեսզի երկրի ներսում ավելացնեին տեղական արտադրանքի ծավալները Հայաստանում»,- ասաց նա, ապա բացատրեց, որ այդ դեպքում մրցակցություն կլիներ և այսչափ չէր բարձրանա գինը:

Ապա նա նշեց, որ այստեղ քանի որ տեղական արտադրանքի ծավալն էլ քիչ է, տեղական կարագի գինն էլ է բարձրացել: «Կա նաև թեզ, որ պետությանն այս գնաճը ձեռնտու է` կապված հարկահավաքի տեսանկյունից: Եթե հարկահավաքի տեսանկյունցի դիտարկենք, ապա ինչքան թանկ են վաճառում ապրանքն, այնքան հարկի շրջանառությունը շատ է»,-ասաց նա, ապա հավելեց, որ այս ամենը գործադիր իշխանության վարած սխալ քաղաքականության հետևանք է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել