Tert.amLife-ը գրում է.
«Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանի դուստրը` պատանի երգչուհի Մեգին, օրերս նշել է 15–ամյակը։ Tert.am Life–ը լուսանկարել է օրվա հետաքրքիր պահերն ու իր ընթերցողներին է ներկայացնում երեկոյի լուսանկարներն ու մանրամասները։
 
Մեգին պատմեց, որ 15–ամյակը սկսվել է անակնկալներով։ «Վաղ առավոտյան տատիկս արթնացրեց, ասաց` ձյուն է եկել, նայիր։ Ես ուրախացած, որ ծննդյանս օրը ձյուն է եկել, վազեցի դեպի պատուհանը ու տեսա, որ ներքևում ընկերներս են` տորթով եկել են ինձ շնորհավորելու։ Շատ գեղեցիկ անակնկալ էր»,– ասաց Մեգին, ում համար անակնկալները շարունակվել են ամբողջ օրվա ընթացքում։
 
Մեգին պատրաստվում էր երեկոն անցկացնել ամենամոտ 3 ընկերուհիների հետ, սակայն ժամանցի կենտրոնում պարզվել է, որ իրեն սպասում են նաև մյուս ընկերները` մոտ 15 հոգի։ «Օրը սպասվածից մի քանի անգամ լավ անցավ։ Ընկերուհիներս մայրիկիս օգնությամբ էին  կազմակերպել այդ ամենը։ Նախապատրաստական  աշխատանքներով` տորթի, վայրի ընտրությամբ, ես էլ էի զբաղվել, սակայն ավելի փոքր մասշտաբի համար։ Մայրիկս պատվիրել էր այն, ինչ ես էի ուզել, ուղղակի ավելի շատ հյուրերի համար»,– ոգևորությամբ պատմեց Մեգին։
 
 
Պատանի երգչուհին, ի սկզբանե, որոշել էր օրն անցկացնել միայն ընկերուհիների հետ, մայրն այս փաստին դեմ չէր եղել, սակայն ամբողջ խնջույքի ժամանակ տարածքում էր, որպեսզի հարկ եղած դեպքում դստեր կողքին լինի։ «Մայրիկս  շատ նորմալ ընդունեց այն փաստը, որ ուզում եմ առանձին նշենք ծնունդս, ուղղակի զգում էի, որ անհանգիստ է։ Սկզբում չէի հասկանում` ինչու է այդքան անհանգիստ, երբ տեսա, թե որքան մարդ է հավաքված, հասկացա, թե  նա ինչու էր այդքան մտահոգվում»,– ասաց Մեգին։
 
Այս անգամ Մեգին ոչ մանկական ծնունդ էր արել։ «Ես չեմ ուզում միանգամից մեծանալ։ Ուզում եմ տարիքիս համապատասխան  առաջ գնալ։ Ծնունդս մեծական ստացվեց, քանի որ շատ էի ուզում պարելու ինչ–որ տեղ գնալ, ինքս շատ եմ սիրու պարել։ Ի վերջո, 15–ամյակս էր»,– ասաց նա։
 
Մեգին մուգ գույնի հագուստ էր ընտրել։ Նա նշեց, որ նոր հագուստները ձեռք էր բերել Բարսելոնայից, ուր վերջերս մեկնել էր մայրիկի հետ։ Ինչ վերաբերում է դիմահարդարմանը` պատանի երգչուհին ասաց, որ առօրյայում չի դիմահարդարվում, իսկ տարեդարձի օրը կարելի է տարբերվել և ավելի գեղեցիկ լինել։
 
 
Տորթի մոմերը փչելիս Մեգին պահել է նվիրական երազանք. «Երազանքներս շատ են։ Մեկը մյուսի հետ փոխկապակցված, սակայն չեմ բացահայտի, որպեսզի իրականանան»։
 
Անդրադառնալով նվերներին` նա նշեց, որ մայրիկը նվերը մատուցել է նախապես։ «Բարսելոնայում հանգիստն ամենամեծ նվերն էր ինձ համար։ Այնտեղ շատ գնումներ ենք արել, այնպես որ, մայրիկս ինձ շատ–շատ նվերներ է մատուցել»,– ասաց նա։ Իսկ ահա մորաքույրը` Լուսինե Թովմասյանը, այս պահին երկրում չէ։ Մեգին նրան ասել է, թե ինչ նվեր է ուզում։ «Մորաքույրս զանգահարեց ու ինձ հարցրեց` ինչ նվեր եմ ուզում։ Ես շատ էի ուզում Victoria’s Secret-ի օծանելիքի հավաքածու` իմ նախընտրած բույրերով։ Նա խոստացավ բերել իր հետ»,– պատմեց հոբելյարը։
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել