«Համաձայնագիրը մեծ ձեռքբերում է Հայաստանի և Եվրամիության համար՝ հաշվի առնելով այն փաստը, թե ինչպես և ինչ պայմաններում Հայաստանը հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից, որի նախաստորագրմանն այդքան պատրաստ էր Հայաստանը: Սա մեծ ձեռքբերում է, բայց ասել, որ սա ինչ-որ առումով ասոցացում է ԵՄ-ի հետ, սխալ կլինի, քանի որ Հայաստանն այնուամենայնիվ չի ունենա ԵՄ-ի հետ հարաբերությունների այն ծավալը, ինչ ունեն Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան, ու կունենար նաև Հայաստանը՝ 2013-ին ստորագրելով ԱՀ-ն ԵՄ-ի հետ, դա առանձնահատուկ կարգավիճակ ու փաստաթուղթ է: Այն, ինչ օրերս ստորագրվեց, երկկողմ համաձայնագիր է, որը ֆիքսում է ոլորտները, որտեղ կարող է լինել համագործակցություն և այդ համագործակցության ծավալներն ու սահմանները»,-«168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Նիկու Պոպեսկուն՝ անդրադառնալով օրերս ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ստորագրմանը: Ըստ նրա՝ առավել ուշագրավ է համաձայնագրի այն հատվածը, որում ԵՄ-ն իր դիրքորոշումն է ամրագրել ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ: «Կարծում եմ, որ դա կողմերի համար ներկայումս ամենակարևոր ուղենիշերից մեկն է դառնալու, այն միակ փաստաթղթերից մեկը, որտեղ ԵՄ-ն մանրամասն և հստակ իր դիրքորոշումն է ներկայացնում՝ փորձելով չմիջամտել բանակցություններին, բայց փորձելով առաջ մղել խաղաղ կարգավորման գործընթացը»,- ասել է նա:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել