Երբ խոսքը գնում է Մալդիվների մասին, բոլորս էլ միանգամից պատկերացնում ենք արևադարձային ծառեր, կապույտ ծովափեր և այլն։ Ավելի քան 1000 կղզիներից կազմված այս վայրը հայտնի է իր ափերի՝ յուրահատուկ կապտականաչ գույն ունեցող ջրերով։ Մալդիվներում 100-ից ավելի հանգստավայրեր կան, որոնք առաջարկում են տարբեր կարգի լյուքս հանգիստ։

Քանի որ կղզիներում ցամաքային մասերը շատ քիչ են, հյուրանոցների մեծ մասը կառուցված է հենց ջրի վրա։ Բարձրակարգ հանգստավայրերում մեկ գիշերվա արժեքը սկսում է 3 000 ԱՄՆ դոլարից և հասնում մինչ անգամ 20 000 դոլարի։

Ձեզ ենք ներկայացնում մի քանի լուսանկար, որոնք արվել են Մալդիվներում գտնվող ամենաթանկարժեք վիլլաներից մեկի ներսում։ Ահա, թե տասնյակ հազարավոր դոլարներ վճարելու դիմաց ինչ պայմաններ են ձեզ առաջարկվում։

   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել