«Մեր տեղեկություններով՝ մի քանի օր է, ինչ Հայաստան է վերադարձել նախկին ԱԳ նախարար, ՕՐՕ դաշինքի ներկայա­ցուցիչ Վարդան Օսկանյանը: Նրան մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Օսկանյանը փակել է քաղաքականության էջը և այլևս որևէ առնչություն չունի ՕՐՕ դաշինքի հետ, Հայաստան է եկել անձնական գործերով, ավելին՝ զբաղ­ված է գիրք գրելով, սակայն այն, որ նա Հայաստան է եկել հատկապես ԵՄ-Հայաստան համաձայնագրի կնքման օրերին, «չի կարող պատահական լինել, մանա­վանդ, որ Օսկանյանը մտերիմ է Ժիրայր Սեֆիլյանի կոչով ստեղծված Ազգային դիմադրության ճակատի անդամ, Իտալիայում և Եգիպտոսում մինչև 2012-ը դեսպան աշխատած Ռուբեն Կարապետ­յանի հետ»,- տեղեկացրեց մեր աղբյուրը: Ի պատասխան մեր հեռախոսազանգին, պարոն Օսկանյանը հաստատեց, որ «քա­ղաքում» է, այլ հարցերի չպատասխանեց»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել