«Կիրակի օրը Նորավանքում տեղի է ունեցել գեներալ Մանվելի երեք զավակի՝ Այծեմնիկի, Արփենիկի, Վազգենիկի մկրտության արարողությունը: Մանվելի դուստրերին Նորավանքում կնքելու խոստումը դեռ Վազգեն Սարգսյանն էր տվել, այդ պատճառով է կնունքը Սուրբ էջմիածնից «տեղափոխվել» Վայոց Ձոր: Քավորը գեներալի մոսկվաբնակ ընկերներից Վանաձորցի Սևակն է եղել: Իշխանական հիերարխիայից որևէ մեկը, այդ թվում և Սերժ Սարգսյանը, ներկա չի եղել: Մասնակցել է գեներալի մերձավոր շրջապատը՝ Սեյրան Սարոյան, Մուրիկ Խաչատրյան: Ներկա են եղել բոլոր Մանվելները՝ գեներալի երեք Մանվել թոռները, ինչպես նաև հարևանների բոլոր Մանվելները (գեներալի փողոցում շատ կան Մանվել անունը կրողներ): «Հացն» էլ տվել են ոչ թե, ինչպես միշտ, Էջմիածնի «Վան» ռեստորանում, այլ Եղեգնաձորի օբյեկտներից մեկում: Խնջույքը քաղցրացրել է Մանվել Գրիգորյանի երկարամյա բարեկամ, գուսանական, ռազմահայրենասիրական երգերի կատարող Սերգեյ Կարինյանը, որը «Մանվելի քաջեր» երգի հեղինակն է: Ականատեսների վկայությամբ՝ մոտ մեկ ժամից ավելի գեներալի մարդիկ փակել են Նորավանք տանող ճանապարհը, ու քաղաքացիները, որոնց շարքերում զբոսաշրջիկներ են եղել, չեն կարողացել մուտք գործել Նորավանք»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել