Քայլելով Բեռլինի փողոցներով՝ հասկանում ես, որ Գերմանիան ամբողջությամբ կարողացել է հասնել կնոջ և տղամարդու իրավունքների հավասարության: Գերմանիայում կին և տղամարդ լրիվ նույն են բառիս բուն իմաստով: Կանայք հագնվում են տղամարդու նման, քայլում են տղամարդու նման: Կաբլուկների կտկտոց, օծանելիքի բուրմուքներ, աչքի տակով հայացքներ, քսված աչքեր և գույնզգույն շրթունքներ. ահա այն ամենը, ինչին կարոտ կմնաք Բեռլինի փողոցներում:
Հիշում եմ, երբ առաջին անգամ մեկնել էի Բեռլին, ինձ հետ էր նաև հայ «մուժիկ» անվանմանը համապատասխանող մի մարդ՝ ֆիդայու հպարտ բեղերով, համով հումորով, ասող-խոսող, ուտող-խմող, կարճ ասած՝ իսկական ճանապարհի ընկեր: Բեռլինում մի քանի օր ման գալուց հետո ասաց. «Բակուր, էս ինչ խայտառակ ազգ ա, արա, սառը, մեկը դեմքիդ չի նայում, հետդ չի խոսում, չի ժպտում»: Հասանք մի մոլլ, ասի՝ մտնեմ առևտրի, ինքը ասաց՝ մեծ մարդ եմ, հոգնած եմ, նստեմ մի տեղ, քեզ կսպասեմ: Մոտ մի ժամից վերադարձա, տեսնեմ ընկերոջս դեմքը պայծառացել ա, ժպիտ ա խաղում: Ասում ա. «Ապեր, հլա նայի, մեր խելքի գերմանացի եմ ճարել, էն դիմացի շարքում նստածը, նայում ա, ժպտում ա, ձեռով ա անում, արի թարգմանի, մի քիչ զրուցենք»: Դե նայեցի, էդ տղամարդու ականջօղը տեսա, ասի՝ մեծ ախպեր, թռանք, ճամփին կբացատրեմ: Ես նման ապշած դեմք, երբ բացատրում էի, թե ով էր էդ տղամարդը, տեսել էի մեկ էլ... Ոնց որ ոչ մի տեղ էլ չեմ տեսել:
Հ. Գ. Ասածս ի՞նչ ա. էլի թող իրավունքները հավասարվեն, բայց դե քսվելը, կաբլուկը, մազ ներկելն ու ըտենց էլի, թող մնա կանանց էլի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել