«Մեր տեղեկություններով՝ հայաստանյան օլիգարխներից մեկի որդուն մոտ մեկ շաբաթ առաջ առևանգել են: Դեպքը տեղի է ունեցել Կիևում, որտեղ որդին զբաղվում է խաղային բիզ­նեսով: Տեղեկություն կա, որ ընտանիքը կատար­վածի մասին իմացել է ուշացումով՝ տեսախցիկ­ների արձանագրած տեսանյութի միջոցով: Առևանգումից հետո զոհի բնակարանից նաև գողություն է կատարվել: Մոտ մեկ շաբաթ ըն­տանիքը սարսափելի սթրեսի մեջ է եղել, քանի որ որևէ տեղեկություն չեն ունեցել իրենց զավակի մասին: Միայն երեկ հանցագործները կապի են դուրս եկել, և հույս կա, որ բանակցությունների արդյունքում կկարողանան հետ ստանալ իրենց որդուն: Մենք չենք հրապարակում առևանգվածի անունը՝ նրա ազատմանը չվնասելու նպատա­կով: Մեզ ասացին, որ ընտանիքը կարծում է, թե առևանգողների թելերը գալիս են դեպի հայաստանյան կրիմինալ աշխարհ, նաև կոնկրետ կաս­կածներ ունեն իրենց հետ վաղեմի թշնամություն ունեցող անձանց առումով: Թեև չի բացառվում, որ ուկրաինական հանցավոր շրջանակները ևս կապված լինեն այս հանցագործության հետ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել