«Երբ հեռավոր 2011 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ պետական հիմարկ-ձեռնարկությունների աշխատակիցների համար ներդրվեցին, այսպես կոչված, սոցիալական փաթեթները, հայտարարվեց, որ նպատակը քաղծառայողներին աջակցելն է: Մասնավորապես՝ ենթադրվում էր, որ հանգստյան նպատակով տրվող ութսուն հազար դրամի շնորհիվ պետական ծառայողները կկարողանան իրենց ընտա­նիքի հետ տարվա մեջ մեկ-երկու օր հանգստի մեկնել: Սակայն փաստն այն է, որ վերջին երկու տարիներին սոցիալական փաթեթի իրաց­ման հետ կապված բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս: Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այն քաղծառայողները, որոնք հույս են ունեցել սոցիալական փաթեթի հանգստի նպատակով տրամադրվող գումարը Ամանորին ծախսել՝ որևէ հանգստյան տուն գնալով, փաստի առաջ են հայտնվել: Նախ գներն են անհամեմատ ավելի բարձր, բացի այդ՝ հանգստյան տների մեծ մա­սը հրաժարվում է սոցփաթեթի գումարը ընդունել որպես վճար՝ «ամանորյա փաթեթների մեջ սոցփաթեթը չի ներառվում» ձևակերպմամբ: Այսպիսով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանի շնորհիվ սոցիալական աջակցության այս ծրագիրը ևս, մնացած ծրագրերի պես, գնալով վերածվում է զուտ թղթայինի, տարածքում կա գումար, «ամանում»՝ ոչ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել