shamshyan.com-ը գրում է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին, տեղեկացնում են ԱՀ նախագահի մամուլի վարչությունից։ Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այս բնագավառում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել