Շատ մարդիկ կան, որոնք դժգոհ են իրենց արտաքին տեսքից, և նրանց մի մասը դիմում է պլաստիկ վիրահատութունների։ Սակայն մեր օրերում շատերն են չափն անցնում։

Ֆինուհի Ամանդան ևս չափն անցել է վիրահատական միջամտությունների հարցում։

Նրա երազանքը ևս այդքան տարածված բարբի տիկնիկին նմանվելն է, ինչի համար աղջիկը ջանք և առողջություն չի խնայում։

Ըստ Ամանդայի՝ ինքը միշտ է երազել մեծացնել կուրծքը, այդ պատճառով շատ է աշխատել, սակայն եկամուտը նրան չէր բավականացնում։

Այդ պատճառով աղջիկը սկսել է օգնություն ընդունել հարուստ մարդկանցից, ում հետ ծանոթանում էր համացանցում։ Նա վստահեցնում է, որ այդ տղամարդկանց հետ ոչ մի սեռական հարաբերություն չի ունեցել։

Աղջկա ծնողներն ասում են, որ նա մանկուց տարված էր բարձրակրունկ կոշիկներով, դիմահարդարմամբ, նորաձևությամբ։ Իրենք դեմ էին նրա այսպիսի կերպարանափոխություններին, բայց հաշտվել են։ Նրանց հետ համամիտ է նաև աղջկա ընկերը, որի հետ Ամանդան շատ տարաձայնություններ է ունեցել, չնայած որ դեռ միասին են։ Ամանդան մեծաքանակ վիրահատություններ է արել՝ փոխելու քթի ձևը, մեծացնելու կուրծքը և այլն։

Վերջին վիրահատության ժամանակ նրա մոտ քիչ էր մնում՝ ուղեղի կաթված լիներ, և աղջիկը հազիվ է փրկվել։ Հակառակ այս ամենին՝ Ամանդան կանգ առնել չի ուզում, և նրա հաջորդ երազանքը ազդրերը մեծացնելն է։ Նա ցանկանում է այնպես անել, որ հնարավորինս նմանվի բարբի տիկնիկին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել