armeniasputnik.am-ը գրում է

իայական «Ալ Խաշդ աշ-Շաաբի» խմբավորման անդամները Իրաքի քաղաքներից մեկում թալանել, ապա այրել են հայերի, քրիստոնյա արաբների և սունի քրդերի տները։

ԶԼՄ-ների տվյալներով` հարձակման արդյունքում մոտ 200 000 մարդ ստիպված են եղել փախչել արվարձաններ, որը գտնվում է Քրդստանի շրջանային ղեկավարության ներքո։ Փախուստի մեկնածների մեծ մասը Տուզ-Խուրմատ քաղաքից էին, որտեղ հարձակվողներն այրել են հարյուրավոր տներ։

Ինչպես Sputnik Արմենիային ասաց թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, ամենից շատ տուժել է Տուզ-Խուրմատ քաղաքը, որտեղ բնակչությունը կազմված էր քրդերից և սունի քրդերից, իսկ ավելի ուշ ավելացել են նաև հայեր։

«Շատ հայեր լքել են իրենց բնակավայրը, որովհետև նրանց ունեցվածքը թալանվել է, իսկ տները կրակի են տրվել։ Հիմնականում բնակիչները փախել են Էրբիլի կողմ»,-ասաց Հովհաննիսյանը։


ամբողջական նյութը կարդացեք այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել