Մարդկանց մեծ մասը սիրում է իդեալականացնել հայտնիներին։ Պատմության մեջ հետք թողած անձանց մենք սովոր ենք տեսնել ձանձրալի անթերի կերպարներում։ Սակայն նրանք ևս մեզ պես մարդ են եղել և ունեցել որքան դրական, այնքան էլ բացասական կողմեր։ Ներկայացնում ենք ձեզ հայտնի կանանց մասին մի քանի բացասական և անպարկեշտ փաստեր, որոնք սովորաբար վրիպում են նրանց մասին պատմություններում։

Կլեոպատրա

Կլեոպատրան մարդկությանը հայտնի ամենաանպարկեշտ կանանցից է։ Շատերը փաստում են, որ այս կնոջ հետ մեկ գիշերը ոմանց համար կյանքի գին է արժեցել։ Նրա սիրեկանների թիվը նույնիսկ պարզ չէ։

Մարիա Անտուանետտա

Ֆրանսիայի թագուհին և Լյուդովիկոս XVI-ի կինը գոհ չէր ամուսնու հետ սեռական կյանքից, այդ պատճառով պարահանդեսների ժամանակ սիրեկաններ էր փնտրում։

Ելիզավետա Պետրովնա

Մեծաքանակ հասարակ տղամարդիկ են կոչում ստացել նրա հետ մի գիշերից հետո։ Միաժամանակ պալատում միասին էին բնակվում կայսրուհու մի քանի սիրեկաններ։ Նույնիսկ 40 տարեկանում նա կապ էր հաստատում 20-ամյա պատանիների հետ։

Մարկիզա դը Պոմպադուր

Լյուդովիկոս XV-ը իզուր չէր նրա լուսանկարները պահում իր մոտ։ Ասում են՝ նա կարող էր մինչև 10 անգամ սիրով զբաղվել մեկ գիշերվա ընթացքում։

Վալերիա Մեսալինա

Հռոմի կայսեր 3-րդ կինն ամեն գիշեր այցելում էր հասարակաց տուն և երջանկություն պարգևում հաճախորդներին։ Իհարկե, նա դա չէր անում փողի համար։ Ասում են՝ նա մեկ գիշերում կարող էր զինվորական նավի մի ամբողջ անձնակազմի հետ լինել։ Կայսրը երկար ժամանակ հանդուրժում էր նրա այս պահվածքը, սակայն, երբ կինը որոշում է ամուսնանալ սիրեկաններից մեկի հետ, նա կնոջը մահապատժի է ենթարկում։

Եկատերինա II

Դեռ երիտասարդության տարիներին նրա սիրեկանների թիվը 3 տասնյակից ավելի էր։ Երբ նա հասավ գահին, յուրաքանչյուր թեկնածուին ստուգում էին նրա աղախինները։  

Գալա Դալի

Սալվադոր Դալիի կինը տղամարդկանց գնում էր ամուսնու նկարների միջոցով։ Դալին նրանից 10 տարի փոքր էր։ Նա անտարբեր չէր անցնում նույնիսկ ամուսնու ընկերների և բնորդների կողքով, իսկ 70 տարեկանում արդեն փորձում էր անկողին քարշ տալ յուրաքանչյուր հանդիպած տղամարդու։

Իշխանուհի Սալտիկովա

Նա հատկապես սիրված էր զինվորների շրջանում։ Ըստ տվյալների՝ այս կինը մոտ 300 սիրեկան է ունեցել։

Կոմսուհի Դյու Բարի

Հասարակության ստորին շերտերից ծնված աղջիկը կարողացել է հասնել Լյուդովիկոս XV-ի անկողնուն։ Այս փարիզյան հայտնի կուրտիզանուհին ներկայանում էր Մանոն Լանսոն կեղծանվան տակ։ Դը Պոմպադուրից հետո նրա փոխարեն այս կինը տեղ է գտել և բնակվել ծեր ղեկավարի պալատում։ Կոմսի կոչման համար ամուսնացել է կոմս Գիյոմ Դյու Բարիի հետ։

Ջովաննա Նեապոլիտանացի

Նրա համար «Դեկամերոն» էր կարդում հենց Բոկաչոն, որի ստեղծագործություններում գերիշխում էր էրոտիկան։ Հնարավոր է՝ այդ փաստն էր նրա վրա ազդեցություն ունեցել, քանի որ կինը գահը նվաճեց 17 տարեկանում։ Նա շատ տաղանդավոր էր և կրթված, սակայն նաև շատ կրքոտ և անպարկեշտ։

Նրան չէր բավարարում մի տղամարդը, այդ պատճառով կնոջ անկողնում միշտ մի քանի տղամարդ էր լինում։ Իսկ ահա իր ամուսնուն նա հրամայել էր խեղդել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել