operativ.am--ը գրում է

Ամերիկյան հանրահայտ երգչուհի և դերասանուհի Նայա Ռիվերան, ով նկարահանվել է «Երգչախումբ» բազմասերիանոց ֆիլմում և ով 2011 թվականին ամենասեքսուալ կին անվանումն է ստացել, կալանավորվել է ոստիկանության կողմից՝ իր ամուսին Ռայան Դորսիին ծեծի ենթարկելու համար: Այս մասին հայտնում է TMZ-ը:

Դորսիի խոսքերով՝ Ռիվերան հարձակվել է իր վրա իր երկու տարեկան որդու հետ զբոսնելոի ժամանակ: Դերասանուհին մի քանի անգամ հարվածել է նրա դեմքին: Տղամարդը այդ ամենը նկարահանել է և ներկայացրել ոստիկանությանը:

Ռիվերային ոստիկանություն Դորսիի գրած դիմումից հետո ձերբակալել են և 1000 դոլլար կազմող գրավի դիմաց ազատել են:

2011-ին AfterEllen պորտալը նրան անվանել է աշխարհի ամենասեքսուալ կինը: 2013-ին նա Sorry սինգլն է թողարկել հայտնի ռեփեր Big Sean-ի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել